Դիվանագիտության մեջ, հատկապես Իրանի նման երկրի դեպքում, հենց այնպես բառեր չեն ընտրվում․ Կարեն Հովհաննիսյան

Թեհրանում ընթացող Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հանդիպման ժամանակ Իրանի առաջնորդը Թուրքիայի նախագահին բառացի ասել է հետևյալը․ «Եթե լինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իրանի Իսլամական հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի , որը հազարավոր տարիներ եղել է»։

Դիվանագիտության մեջ, հատկապես Իրանի նման երկրի դեպքում, հենց այնպես բառեր չեն ընտրվում։ Խամենին, ըստ էության Էրդողանին հասկացրել է, որ Հայաստանը, ինչպես պնդում է Ադրեբջանը նոր չէ այստեղ, այս տարածաշրջանում, որքան էլ ընդունեք, կամ չընդունեք այդ պետությանը, Հայաստանն ունի հազարավոր տարիների պատմություն և Իրանը Հայաստանի հետ ունեցել է հազարավոր տարիների պատմություն ունեցող սահման։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան