Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիք է բռնկվել. ԱՀԿ
ԱՀԿ-ը փաստում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիք է բռնկվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է կորոնավիրուսի նոր ալիքի մասին, որը պայմանավորված է կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակով։
Այս մասին նշվում է այսօր տարածված հայտարարության մեջ։
ԱՀԿ եվրոպական բյուրոյի ղեկավարի խոսքով` վերջին 6 շաբաթում Եվրոպայում կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի թիվը եռակի ավելացել է։