ԿԳՄՍՆ-ը դիմել է ոստիկանություն՝ Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար

ԿԳՄՍ նախարարությունը Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ դիմել է ոստիկանություն. այս մասին ԶԼՄ-ներին ասել է ԿԳՄՍՆ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:

Հիմք է ընդունվել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը՝ Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ:

Նախարարությունը դիմել է ոստիկանություն, որպեսզի միջոցներ ձեռնարկեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։