Շարքային շանտաժ է

ՔՊ խմբակցությունը որոշել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ հրավիրել։

Շատ երկար պետք չէ մտածել, որպեսզի հասկանալ, որ իշխանությունների այս քայլը երեք շարունակություն է ենթադրում.

  1. Շարքային շանտաժ է, որպեսզի ընդդիմադիրները վերադառնան ԱԺ
  2. Իշխանությունները պայմանավորվել են (գնել են) ընդդիմադիր ֆրակցիաների ընտրական ցուցակներում հաջորդող անհրաժեշտ քանակությամբ անձանց հետ, որոնք կգնան ԱԺ և «կաշխատեն որպես կառուցողական ընդդիմություն»
  3. Իշխանությունը գնում է դեպի նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Չորրորդ տարբերակ չկա։

Իսկ թե վերոնշյալ երեք տարբերակներից որն իրականություն կդառնա, կտեսնենք մոտ ապագայում։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից