Մարտունու շրջանի Բերդաշեն ու Եմիշճան համայնքները երեկվանից շուրջօրյա ջրամատակարարում ունեն

Ջրամատակարարման համար իրականացվել են արտեզյան հորերի հորատում և կառուցվել նոր արտաքին ջրագիծ, որը սնուցում է երկու համայնքները։ Մինչ այդ հոսող աղբյուրի դեբետը չէր բավարարում լիարժեք ջրամատակարարման համար:

Կառուցապատման աշխատանքներն ավարտելուց հետո արտեզյան հորերի և ջրագծի շահագործումը հանձնվել է «Ջրամատակարարում» ՓԲ ընկերությանը, ումից էլ  «Արցախպրես»-ը տեղեկացել է Մարտունու շրջանի  Բերդաշեն ու Եմիշճան համայնքները երեկվանից  շուրջօրյա ջրամատակարարման լուրի մասին։