ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատասխանը կարող է ցավոտ լինել Արևմուտքի համար

Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները կարող են շատ ցավոտ լինել արևմտյան երկրների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։

«Արևմուտքի սահմանափակող գործողությունները զգայուն են ռուսական տնտեսության նկատմամբ, սակայն մեր պատասխանը կարող է շատ ավելի ցավալի լինել», – նրա խոսքերը մեջբերել  է «ՌԻԱ Նովոստի»-ն ։

Բիրիչևսկին հավելել է, որ արևմտյան երկրները սպառում են իրենց տնտեսությունները՝ սահմանափակող միջոցներ կիրառելով Ռուսաստանի դեմ։ Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում խստացնել իր միջոցները։