Գնաճի դեպքում ԵՄ-ը կմնա միայն ալկոհոլի հույսին. Ավստրիայի կանցլեր

Եվրոպացի պաշտոնյաները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն գնաճի դեմ, այլապես միակ ելքը կլինի ալկոհոլի կամ հոգեմետ նյութերի օգտագործումը, հայտարարել է Ավստրիայի կանցլեր և Ավստրիայի ժողովրդական կուսակցության նախագահ Կարլ Նեհամմերը՝ ելույթ ունենալով կուսակցական համագումարում։

«Այս գների աճը, այս գնաճը, էներգիայի ծախսերի այս անհեթեթ բարձր մակարդակը: Եվ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք այնպես, որ չխթանենք գնաճը, այլ փորձենք միասին ճնշել այն Եվրամիությունում», – Նեհամմերի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա ընդգծել է, որ այն դժվար է իրականացնել, այնուհանդերձ թանկացումների և գնաճի դեմ շտապ անհրաժեշտ է համարժեք գործողություններ։

«Եթե մենք շարունակենք նույն ոգով, ապա դուք կունենաք միայն երկու լուծում՝ ալկոհոլ կամ հոգեմետ դեղեր: Եվ ես ասում եմ, որ ալկոհոլը հիմնականում նորմալ է: Որոշիչն այն է, որ բաժակ բաժակի խփեն միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է», – ավելացրել է Ավստրիայի կանցլերը: