Պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին. Արմեն Գրիգորյան

«Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովի մեր քաղաքական թիմի հետ լայնածավալ երեք  ուղղությամբ բարեփոխումներ ենք իրականացնում։ Դրանցից մեկը ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը  պաշտպանության նախարարության և Զինված ուժերի բարեփոխումներն են,- ԱԺ-ում «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։-Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին: Եվ անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ոստիկանության բարեփոխումները այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել: Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը»,- ասաց նա։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ անվտանգության խորհրդի գրասենյակն այս նոր կառույցի ձևավորման համար արդեն քննարկումներ է սկսել գործընկերների հետ։