Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդոլահիանի հետ։ Այս մասին հայտնում է АПА-ն։
Նշվում է, որ առավոտյան այցով Թեհրանում գտնվող Բայրամովը Իրանի արտգործնախարարության շենքում հանդիպել է իր իրանցի գործընկերոջը։
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։