Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ քննարկել ենք Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության համանագահ Հակոբ Հակոբյանի և ԱՀ ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մասնակցությամբ։

Քննարկման օրակարգում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, երկու հայկական պետություններին սպառնացող մարտահրավերներին և ազգային ուժերի միասնական գործողությունների հեռանկարին»։