Գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը․ տոմսերի գները հասանելի են

Հունիսի 17-ից ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին գործարկվել է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Գնացքը Երևանի «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:28, իսկ Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սևանից՝ 18:00՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին:

Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ մինչև Սևանի կայարան և 1 000 դրամ մինչև Շորժա: