ԱԺ արտահերթ նիստ՝ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին զբաղեցրած պաշտոններից հեռացնելու համար

ԱԺ խորհուրդը հավանություն է տվել հուլիսի 1-ին արտահերթ նիստ գումարելու՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությանը։ Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի, Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախագիծն է։

Ըստ ԱԺ հաղորդագրության. «Հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «2022 թվականի հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին  նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու և Խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Համաձայնություն տալ 2022 թվականի հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»:

Ըստ նախագծի հիմնավորումների՝ նախագծերը վերաբերում են ԱԺ բնականոն գործունեության ապահովմանը։