Ընտրությունների միամյակը «նշվեց» նախօրեին Ապարանում քպական բանդայի կողմից կազմակերպված արյունոտ կիրակիով

Այսօր լրացավ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունների առաջին տարելիցը:

Ընտրություններ, որոնք ոչ միայն չլուծեցին Հայաստանի և Արցախի առջև կանգնած որևէ խնդիր, այլև առիթ դարձան բոլոր ուղղություններով նոր ձախողումների, կորուստների, նահանջների. անվտանգություն, Արցախի հարց, ինքնիշխանություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ, տարածքային զիջումներ և մարդկային զոհեր:

Ինչպես ասել էի ժամանակին, այդ ընտրությունները ոչ թե հանգուցալուծեցին քաղաքական ճգնաժամը, այլ մտցրեցին երկիրը դժոխքի նոր պտույտի մեջ:

Եվ շատ սատանեական սիմվոլիզմ է այն փաստը, որ տվյալ ընտրությունների միամյակը «նշվեց» նախօրեին Ապարանում քպական բանդայի կողմից կազմակերպված արյունոտ կիրակիով:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից