Քաղավիացիան նոր նախագահ ունի

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միհրան Խաչատրյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ:

Որոշումը  հրապարակված է է կառավարության էջում։ Մինչ այդ նա եղել է Կոմիտեի նախագահի տեղակալը։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՔԱԿ նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրեց իր հրաժարականի մասին․ «Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին»: