Հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է Արցախում իր ծառայություններից օգտվող բաժանորդներին, որ ս.թ. հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում:

«Սակագների վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,-ասված է հաղորդագրությունում: