ԵՀ ղեկավարը մեկնել է Կիև՝ Զելենսկու հետ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկելու համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը շաբաթ օրը ժամանել է Կև՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու և ասելու համար, որ նրանք կքննարկեն Ուկրաինայի վերականգնման և Եվրամիությանն անդամակցելու առաջընթացը, հայտնում է Reuters-ը։

«Նախագահ Զելենսկու հետ ես կամփոփեմ վերակառուցման համար անհրաժեշտ համատեղ աշխատանքը և այն առաջընթացը, որն Ուկրաինան հասել է իր եվրոպական ճանապարհին»,- գրել է նա Twitter-ում: