ԿԺԴՀ-ի ղեկավարը խոստացել է իր կուսակցությանը գործել «ուժ՝ ուժի դիմաց» սկզբունքով
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջուկային ծրագրի իր գլխավոր բանակցողին նշանակել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում, հայտնում են պետական ԶԼՄ-ները:
Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար նիստին ունեցած ելույթի ժամանակ ԿԺԴՀ ղեկավարը խոստացել է, որ կկիրառի «ուժ՝ ուժի դիմաց» սկզբունքը՝ երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների դեմ պայքարելու համար։
Չո Սոն Հուեյը, ով երկար տարիներ ԱՄՆ-ի հետ Փհենյանի միջուկային բանակցային թիմի առանցքային անդամն էր, արտգործնախարար է նշանակվել, հայտնում է Reuters-ը:
Նշանակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն վերջերս նախազգուշացրեց, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է յոթերորդ միջուկային փորձարկումն իրականացնել, և հայտարարել էր, որ կրկին կպնդի, որպեսզի ՄԱԿ-ը պատժամիջոցներ կիրառի, եթե դա տեղի ունենա:
Ընդ որում, Կիմ Չեն Ընը չի նշել միջուկային փորձարկման մասին և որևէ մանրամասն չի ներկայացրել, թե ինչպես է ամրապնդելու իր երկրի ռազմական հզորությունը։
«Ինքնապաշտպանության իրավունքը ինքնիշխանության պաշտպանության հարց է, ինչը վերահաստատում է կուսակցության՝ «ուժ՝ ուժի դիմաց» անփոփոխ մարտական սկզբունքը պայքարի համար»,- ԿԺԴՀ ղեկավարի խոսքերը մեջբերում են պետական ԶԼՄ-ները: