Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել

Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեցին Արցախի դատախազությունից։

Նշենք, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի դեռեւս 2022 թվականի ապրիլի 13-ից։