Մեկնարկել է 2021 թ․ պետական բյուջեի կատարողականի քննարկումը․ լրագրողներին թույլ չէին տալիս հետևել քննարկմանը

Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկել է 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի լրագրողներին թույլ չեն տալիս մտնել 334 դահլիճ, որտեղ տեղի է ունենում քննարկումը:
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորները, աշխատակազմը և ՊՊԾ ծառայողները առանց հիմնավորում ներկայացնելու, լրագրողներին արգելում էին մտնել քննարկման դահլիճ։
Ի վերջո, շուրջ 30 րոպե անց լրագրողներին թույլատրեցին մուտք գործել հանձնաժողովի նիստերի դահլիճ։
Նշենք, որ քննարկումները մեկնարկել են այսօր, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: