Գնացեք՝ Քարվաճառի ճանապարհը բացեք, մենք էլ էս ճանապարհը կբացենք․ Երևան-Սևան մայրուղում հրմշտոց սկսվեց (տեսանյութ)

Երևան-Սևան ավտոճանապարհին, որտեղ «Դիմադրության» շարժման մասնակիցները փակել են ճանապարհը, իրավիճակը լարվել է:

«Գնացեք Քարվաճառի ճանապարհը բացեք, մենք էլ էս ճանապարհը կբացենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ոստիկանների ու ցուցարարների միջև հրմշտոց սկսվեց, սակայն քիչ անց հանդարտվեց:

Մանրամասները՝ տեսանյութում