Եթե Նիկոլը Հայաստանի թիվ 1 թշնամին է, ապա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեր արտաքին թշնամիներից մեկը

Ադրբեջանից ու Թուրքիայից բացի, Հայաստանի և հայ ազգի արտաքին թշնամիներից են նաև Եվրոպական խորհուրդը, Եվրոպայի խորհուրդը (Եվրոխորհուրդ) և ԱՄՆ-ի ղեկավարությունը: Այս ամենի կապակցությամբ տարբեր փաստարկներ կարելի է բերել, բայց անդրադառնանք այն ամենին, ինչ ասել է Շառլ Միշելն օրերս աշխատանքային այցով Բրյուսել ժամանած Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի հետ առանձնազրույցի ընթացքում ու դրանից հետո:

Ոչ միայն Նիկոլը, Եվրոպական խորհրդի նախագահը նույնպես հույս է հայտնել, որ մայիսի 22-ի եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը: Այլ կերպ ասած, Շառլ Միշելը հույս է հայտնել, որ բանակցություններն արդյունավետ կլինեն թուրք- ադրբեջանական տանդեմի շահերին Արցախի և Հայաստանի հետագա զոհաբերումը շարունակելու, պանթուրքական ծրագրերի իրագործմանը չդիմադրելու, հակառակը` դրանց առջև կանաչ լույս վառելուն համաձայնելու համար:

Ինչո՞ւ ենք այս հետևությանը հանգում:  Այն պարզ պատճառով, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել կայունության (իրականում, սակայն, ժամանակավոր ու խաբուսիկ կայունության) և խնդիրների կարգավորման (իրականում, սակայն, ոչ թե համապարփակ, այլ մասնակի ու դարձյալ ժամանակավոր): Իսկ կա՞, որևէ մեկին հայտնի՞ է արդյոք որևէ այլ նախապայման, որի դեպքում Բաքուն կհամաձայնի Հայաստանի հետ իր հարաբերություններում կայունության ու խնդիրների համապարփակ կարգավորման… Դե, իհարկե՛, ոչ:

Ուզո՞ւմ եք հասկանալ, թե Եվրոպական խորհրդի նախագահը վերոնշյալ նպատակներին հասնելու համար ինչպես է փորձում յուրօրինակ կաշառքով էլ ավելի շահագրգռել Նիկոլին (Բաքվի և Անկարայի կողմից միգուցե արդեն ավելի գայթակղիչ կերպով շահագրգռված), նիկոլենց, ինչպես նաև Հայաստանի հասարակության քաղաքական բավարար գիտակցությունից զուրկ հատվածին…

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը:

Ոմանք միամտաբար կարծում են, թե սրանից հետո իրենց սոցիալ- տնտեսական վիճակը բարելավվելո՞ւ է, Հայաստանում գործարաննե՞ր են կառուցվելու, հազարավոր նոր աշխատատեղե՞ր են ստեղծվելու…

Իրականում պոռնիկ Եվրոպան գիտի ոչ միայն ինչի դիմաց, այլ նաև ինչի համար է գումարներ տալիս: Այն Հայաստանի տնտեսության էական բարելավման համար երբեք գումարներ չի տվել ու չի տալու: Տվել ու տալիս է, որ այդ գումարները մսխվեն, վատնվեն, նաև այստեղ կորչեն իշխող վարչախմբի կոռուպցիայի երախում, մեկ էլ մարդու իրավունքների պաշտպանության անվան տակ Հայաստանում զորացնի իր հինգերորդ շարասյունը հանդիսացող տասնյակ ու տասնյակ հասարակական կազմակերպությունների, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությանը, պաշտպանի ԼԳԲՏ-ների, տարատեսակ այլասերվածների, աղանդավորների շահերն ու իրավունքները:

Նիկոլն ու նիկոլենք Հայաստանի պետական պարտքը 2022 թ. ապրիլի 30-ի դրությամբ հասցրել են արդեն 9,45 մլրդ դոլարի։ Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից անցել  է կարմիր գծի շեմը, գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի սահմանը, խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը: Միայն 2021թ. Նիկոլի գլխավորած իշխանությունը երկրի պարտքն ավելացրել է 1 մլրդ 257 մլն դոլարով: Միայն այս տարվա ապրիլին մեր երկրի պետական պարտքն ավելացվել է 91,3 մլն դոլարով:

2018թ. ապրիլի 30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության գոյության նախորդած ողջ ընթացքում (27 տարի) եղած 6.867.5 մլրդ դոլարի պետական պարտքը Նիկոլի իշխանությունն այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ ավելացրել է ավելի քան 2.58 մլրդ դոլարով, այսինքն` 37.6 տոկոսով: Էապես ավելացվել է նաև Հայաստանի ընդհանուր պետական պարտքի մաս կազմող արտաքին պետական պարտքը: Այս բոլոր թվերը, աճերը ներկայացված են պաշտոնական տեղեկատվության համաձայն:

Բացի Նիկոլից ու նրա յուրային իշխանավորներից, Հայաստանի ոստիկանական բռնապետության ոստիկանական համակարգի չինովնիկներից  ու ծառայողներից, անցած 4 տարում ո՞ւմ սոցիալական, սոցիալ- տնտեսական վիճակն է բարելավել նիկոլենց վերցրած վարկերի կամ Հայաստանի պետական պարտքն ավելի քան մեկ երրորդով ավելացնելու հաշվին… Կասկած չկա, որ նույնն է լինելու նաև ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի ամբողջական ստացման և սպառման դեպքում:

Բայց մի պահ ենթադրենք, թե վերոնշյալ 2.6 մլրդ եվրոյի շնորհիվ մեր տնտեսությունը նույնիսկ ծաղկելու է: Ո՞ւմ է պետք այդպիսի տնտեսությունն Արցախի, ապա Սյունիքի, այնուհետև Հայաստանի կորստի գնով… Ծաղկի որ ի՞նչ, ադրբեջանցիներին ու թուրքերի՞ն մնա, երբ Հայաստանը, «լավագույն» դեպքում, կդառնա թուրքական վիլայեթ, իսկ Հայաստանից բոլոր նրանք, ովքեր հայի ինքնությունն ունեն և երկրից հեռանալու, այլ վայրում ապրելու հնարավորություն, չհաշտվելով այդ իրականության հետ, ստիպված կլինեն արտագաղթել Ռուսաստան և այլուր, հիմնականում կմնան իրենց արյան մեջ ադրբեջանցու, թուրքի, հրեայի գեն ունեցողները:

Բրյուսելում Նիկոլի, Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման, քննարկման արդյունքում, ինչպես հայտնել են Հայաստանի ոստիկանական բռնապետության կառավարությունից, պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

Ո՞ր կոմունիկացիաների… Թեև որոշակի չի նշվում, բայց ավելի վաղ արդեն հայտնի էր ու հրապարակվել է, որ ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին և Թուրքիային ձեռնտու կոմունիկացիաների մասին է խոսքը, որոնց բացումը Հայաստանի համար օգուտից շատ ավելի վտանգավոր է ու վնաս: Բրյուսելում վերոնշյալ եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդես է եկել այդ հանդիպումն ամփոփող հայտարարությամբ, որը զետեղվել է կազմակերպության կայքում: Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են սկսել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը։

«Նրանք համաձայնեցրել են արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջև տարանցումը կարգավորող սկզբունքները, ինչպես նաև միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքով»,- նշված է Շառլ Միշելի վերոնշյալ հայտարարության մեջ:

Ստացվում է, որ Հայաստանի ներքին և արտաքին թշնամիները Հայաստանն արդեն տարբեր մասերի են բաժանել, առնվազը պայմանավորվել այդ կապակցությամբ, իսկ մենք մեր երկրի մի մասից մյուսը հասնելու համար պետք է ստիպված լինենք տարանցում կատարել «Նախիջևանի ու Ադրբեջանի միջով»:

Արդեն պարզ է նաև, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի ազգային անվտանգության ոտնահարմամբ և հայկական պետության բուն գոյությունը սպառնալիքի տակ դնելով: Ահա հայերիս թշնամիներ Նիկոլի և Ալիևի հետ միասին Եվրոպական խորհրդի նախագահի մեզ տված «օգուտը», ավելի ճիշտ, դրա սոսկ մի մասը: Ինչպես հոդվածի սկզբում նշեցի, Հայաստանի արտաքին թշնամիներից է նաև ԱՄՆ-ի ղեկավարությունը, բայց դա արդեն մեկ այլ հրապարակման նյութ է:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան