Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել

Նիկոլ, սևացնել պատմությունը, միևնույն է, քեզ մոտ չի ստացվելու։

Հստակ պատմության մեջ դաջված է Սերժ Սարգսյանի ավանդը ու դա դարերով փոխանցվելու է, ոչ ոք չի կարող այն վերացնել։ Ինչ վերաբերում է ձեզ, դուք անհայրենիք, մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ապրանք եք։

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, նիկոլը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ 2018, 2019 թթ․Նիկոլի ռազմական բյուջեն ավելի մեծ է, տարեկան 100 մլն-ի վարկի պայմանագիրը կնքվել է Սերժ Սարգսյանի օրոք, իսկ Նիկոլին մերժել են պայմանագրեր կնքելը։ Բացի այդ՝ 2018թ. բյուջեն, որը գրաֆիկում ամենաբարձր կետի վրա է, հաստատվել է Սերժ Սարգսյանի կառավարության կողմից, իսկ 2019-ի բյուջեն զարգացել է Սերժ Սարգսյանի կառավարության կողմից ռազմական սպառազինության ձեռքբերման պլանավորման համաձայն։ 

Գարիկ Ուրումյանի ֆեյսբուքյան էջից