Հայտնի է սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը. Փաշինյանը ստորագրել է որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ընդունել։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov հարթակում։

Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Հանձնաժողովի անդամներն են`

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը,

պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Սարգսյանը,

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը,

տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հ. Հարությունյանը,

ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալներ Ն. Ավագյանն ու Ա. Գուգարացը,

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը,

ՀՀ ԶՈւ գլխավոր շտապի պետի տեղակալ Ա. Մարտիկյանը,

ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դ. Սանամյանը,

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Մարալչյանը,

ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Ս. Պետրոսյանը։