Արցախի ինքնորոշման իրավունքը հանձնվեց
Արցախի ինքնորոշման իրավունքը հանձնվեց։
Ավարտվեց բրյուսելյան եռակողմ հայադավ հանդիպում։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին ոչ մի բառ։
Եվ ընդամենը՝ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»
Ահա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը։
«Այսօր կրկին հյուրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Սա մեր երրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա։
Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ամբողջ փաթեթը: Մանրամասն քննարկում ունեցանք հումանիտար հարցերի, այդ թվում՝ ականազերծման, կալանավորներին ազատելու և անհայտ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերի վերաբերյալ:
Մենք հասանք հետևյալ արդյունքների.
Սահմանային խնդիրներ
Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանի սահմանազատմանը և կայուն իրավիճակ ապահովելուն:
Հաղորդակցություններ
Ղեկավարները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։ Նրանք համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների համար:
Նրանք համաձայնության եկան սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաև մաքսային սկզբունքների շուրջ միջազգային բեռնափոխադրումների համատեքստում:
Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։
Խաղաղության պայմանագիր
Ղեկավարները պայմանավորվեցին առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Սրան ի լրումն շեշտել եմ երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը:
Սոցիալ-տնտեսական զարգացում
ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը նպատակն է տնտեսական զարգացման ապահովումը` ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:
Նաև շեշտել եմ բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ ԵՄ-ը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունն այս հարցում:
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից