ԱՄՆ-ում խոստովանել են, որ սխալ էր ՆԱՏՕ-ի սպառազինության տեղակայումը ռուսական սահմաններին

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դաշինքի ընդլայնման ֆոնին ՆԱՏՕ-ի զենքի տեղեկայումը ռուսական սահմաններին սխալ էր, գրում է «Նյու Յորքեր» թերթը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Ռուսաստանի գծով փորձագետ Դենիել Թրեյսմանի խոսքերը:

Նրա կարծիքով, 1994 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ընդունված նախկին խորհրդային դաշնակիցներին իր շարքերն ընդունելու որոշումը «աղետալի ձախողում» էր։

«1990-ականների գլխավոր միջազգային մարտահրավերը Ռուսաստանի և արևմտյան աշխարհի հուսալի մերձեցումն էր։ Արևմուտքը պետք է նոր ֆինանսական, առևտրային, մշակութային և քաղաքական կապեր հաստատեր, և ՆԱՏՕ-ից բացի ստեղծել եվրոպական անվտանգության նոր մեխանիզմներ», – խմբագրությունը մեջբերում է Թրեյսմանի խոսքերը:

Վերլուծաբանը կարծում է, որ այս ձեռնարկումներում հաջողությունը կարող էր ապահովել Արևելյան Եվրոպայի անվտանգությունը։ Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ, և Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը միացան ՆԱՏՕ-ին արդեն 1999 թվականին։

«Փոխարենը, Արևմուտքը սխալ գնահատեց Մոսկվայի արձագանքը Արևելքում ՆԱՏՕ-ի զենքի տեղակայմանը»,- եզրափակել է փորձագետը։

Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն նպատակադրված է առճակատման։ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կազմակերպության հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի։ Միաժամանակ նա նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ռազմաքաղաքական բլոկ չի համարում էքզիստենցիալ սպառնալիք Ռուսաստանի համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։