Իջևանում կոտրել են Նիկոլ Փաշինյանի արձանը

Ժամեր առաջ Իջևան քաղաքում, արդեն չորրորդ անգամ կոտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, ապա արձանի վրա կարմիր ներկ լցրել, հաղորդում է «Հրապարակը»:

Հիշեցնենք, որ Փաշինյանի արձանը նախկինում տեղադրված էր Իջևան-Նոյեմբերյան մայրուղու հատվածում, սակայն երեք անգամ կոտրելուց հետո արձանը տեղափոխվել է Իջևանի եկեղեցու բակ, սակայն եկեղեցու բակում ևս արդեն չորրորդ անգամ այն կոտրել են: