«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում․ ուղիղ

Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 13–ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Մինչ այդ Երևանում տարբեր ուղղություններով  շարժման մասնակիցներն ավտոերթեր են իրականացրել, մի քանի համալսարաններում իրազեկման ակցիաներ է արել «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնությունը։

Ֆրանսիայի հրապարակից ժամը 16։00-ին ակիցայի մասնակիցները երթով շարժվել են Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ նրանք շրջափակել են շենքի բոլոր մուտքերը։

Կարմիրբերետավորները ճանապարհ են բացել, որպեսզի կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները կարողանան դուրս գալ շենքից:

Երթի մասնակիցներն սկսեցին բացականչել՝ «ամոթ»: Իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ, բայց կարճ ժամանակ անց հանդարտվեց: