Այսպիսի կառավարման արդյունքը նոր կապիտուլիացիան է, որը շուտով թակելու է բոլորիս դուռը՝ դրանից բխած բոլոր հետևանքներով․ թուրքագետ

Հայաստանը ունի երկու ցամաքային ճանապարհ դեպի արտաքին աշխարհ՝ մեկը Տավուշով դեպի Վրաստան, մյուսը՝ Սյունիքով դեպի Իրան։

Այս երկրորդ ճանապարհը կապիտուլիանտն ու իր խմբավորումը 2020 թ. դեկտեմբերին նվիրեց թշնամուն։ 2021 թ. աշնանը Ադրբեջանը փակեց այդ ճանապարհը՝ մեզ փաստացի զրկելով դեպի Իրան ճանապարհից։ Կապիտուլիանտական վարչախումբը ասաց, որ «խնդիր չկա, իրենց ճանապարհն է, կարող են փակել» ու շուտով կունենանք «այլընտրանքային, ավելի լավ ճանապարհ»։

Անցավ շուրջ մեկ տարի։ Այսօր կապիտուլիանտը ասում է, որ իրենք «չէին նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է» այդ ճանապարհով լինի։ Բա ո՞ր ճանապարհով պիտի լիներ, Ադրբեջանի գրավված։

Հենց այսպես է կառավարվել մեր երկիրը պատերազմի ու կորոնավիրուսի ժամանակ, էդպես է կառավարվում նաև այսօր։

Ու այսպիսի կառավարման արդյունքը նոր կապիտուլիացիան է, որը շուտով թակելու է բոլորիս դուռը՝ դրանից բխած բոլոր հետևանքներով։

Դա կանգնեցնելու ձևը դե ֆակտո թուրքամետների իշխանության հեռացումն է։

Պ․ գ․ թ․ ,  թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից