Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող որոշ ընկերություններ ներգրավված են եղել ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության մեջ

Հիշո՞ւմ եք, թե Հայաստանի ոստիկանական բռնապետության առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը որքան հաճախ էր գործածում ու թերևս հիմա էլ շարունակում է գործածել «Pfizer» և «Moderna» բառերը, երբ նախարարության այլ աշխատակիցների ու նիկոլական կառավարության հետ միասին մարդկանց հորդորում ու նույնիսկ պարտադրում է գնալ ու պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ վտանգավոր պատվաստանյութերով…

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող որոշ ընկերություններ ներգրավված են եղել ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության մեջ։ Խոսքը, մասնավորապես, «Pfizer»-ի, «Moderna»-ի, «Merck&Co»-ի և «Gilead»- ի մասին է, որոնք նաև դեղեր են փորձարկում Ուկրաինայում՝ շրջանցելով անվտանգության միջազգային չափանիշները, նվազեցնելով հետազոտական ​​ծրագրերի ծախսերը և ձեռք բերելով զգալի մրցակցային առավելություններ։ Այս մասին երեկ, «Известия»-ի տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

Կիրիլովի խոսքով` ռազմակենսաբանական գործունեության գաղափարախոսներն ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդներն են։ Գեներալը նշել է, որ հետազոտություններն ԱՄՆ դաշնային բյուջեից ուղղակիորեն ֆինանսավորելու օրենսդրական բազան ձևավորվել է ԱՄՆ գործադիր իշխանությունների կողմից։ Գումարներ են ներգրավված եղել նաև հասարակական, ոչ կառավարական կազմակերպություններից։

ՌՔԿՊ զորքերի ղեկավարի ունեցած տեղեկատվության համաձայն, կուսակցության ղեկավարները նախընտրական քարոզարշավի համար լրացուցիչ ֆինանսական եկամուտ են ստացել բիոտեխնոլոգիական հասարակական կազմակերպությունների ծրագրերին մասնակցելու միջոցով։ Բացի այդ, դա նրանց օգնել է թաքցնել միջոցների բաշխումը։

«Ամերիկյան դեղագործական ընկերությունների և Պենտագոնի կապալառուների հետ միասին ռազմակենսաբանական գործունեության մեջ ներգրավված են Ուկրաինայի պետական ​​կառույցները, որոնց հիմնական խնդիրն է քողարկել ապօրինի գործունեությունը, անցկացնել դաշտային և կլինիկական փորձարկումներ և տրամադրել անհրաժեշտ կենսանյութերը»,- ասել է Կիրիլովը:

Ինչպես մանրամասնել է գեներալը, որ ամերիկյան կողմն ընդլայնել է իր գիտահետազոտական ​​ներուժն ինչպես կենսաբանական զենքի ստեղծման, այնպես էլ որոշակի տարածաշրջանների բնակչության շրջանում տարբեր հիվանդությունների նկատմամբ հակամարմինների առկայության մասին տեղեկությունների ստացման ոլորտներում։ Կիրիլովը նշել է, որ Ուկրաինան արևմտյան երկրների համար դառնում է կենսաբանական զենքի բաղադրամասերի ստեղծման ու դեղագործական պրեպարատների նոր նմուշների փորձարկման պոլիգոն։

Ավելին. ինչպես երեկվա ճեպազրույցի ժամանակ, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտնել է ՌՔԿՊ զորքերի ղեկավարը, ԱՄՆ-ն օգտագործում էր Մարիուպոլը որպես խոլերայի հարուցիչի հետ կապված աշխատանքների կենտրոն: Միացյալ Նահանգները, որպես Ուկրաինայում իր ռազմակենսաբանական ծրագրի մի մաս, օգտագործել է Մարիուպոլը որպես խոլերայի հարուցչի հետ աշխատելու (հետազոտությունների, փորձերի) տարածաշրջանային կենտրոն:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետներն աշխատանքներ են իրականացրել Մարիուպոլի երկու կենսալաբորատորիաներում,- ասել է գեներալը։- Ստացվել են վկայություններ ԱՄՆ ռազմական գերատեսչության հետ աշխատանքը հաստատող փաստաթղթերի արտակարգ ոչնչացման մասին։ Պահպանված փաստաթղթերի նախնական վերլուծությունը վկայում է Մարիուպոլի օգտագործումը որպես խոլերայի հարուցչի հավաքագրման և անձնագրավորման տարածաշրջանային կենտրոն»:

Կիրիլովի տեղեկացմամբ, ընտրված շտամներն ուղարկվել են Կիևի հանրային առողջության կենտրոն, որին վերապահված է Միացյալ Նահանգներ կենսաբանական նյութերի հետագա ուղարկման գործառույթը։

«Այդ գործողություններն իրականացվում են 2014 թվականից, ինչը հաստատվում է շտամների տեղափոխման արձանագրություններով»,- ասել է ՌՔԿՊ զորքերի ղեկավարը։

Ապրիլի 28-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ ամերիկյան փորձագիտական ​​հանրությունն ուշադիր ուսումնասիրում է ռուս զինվորականների հաստատած փաստերն Ուկրաինայում կենսալաբորատորիաների աշխատանքի վերաբերյալ։ Վերլուծաբաններին հետաքրքրում են այն հարցերը, թե որ շտամներն են հետազոտվում Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաներում, նաև, թե բնակչության համար ինչպիսի վտանգ կարող է ստեղծել նման գործունեությունը:

Նույն օրը Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քրեական գործի շրջանակներում վերլուծելու է Ուկրաինայում կենսաբանական ծրագրերի մասին նոր տեղեկատվությունը։ Ստացված տվյալների համաձայն, 2019- 2021 թթ. Խարկովի մարզի Մերեֆա քաղաքի լաբորատորիայի ամերիկացի գիտնականները պոտենցիալ վտանգավոր կենսաբանական պրեպարատներ են փորձարկել մարզային կլինիկական հոգեբուժական հիվանդանոցի հիվանդների վրա։

Ապրիլի 21-ին ռազմական մանրէաբան, ՌԴ ՊՆ 27-րդ գիտական ​​կենտրոնի գլխավոր մասնագետ, պաշտոնաթող գնդապետ Միխայիլ Սուպոտնիցկին ասել է, որ Ուկրաինայում կենսալաբորատորիաներն ԱՄՆ-ի համար ծառայել են ցատկահարթակ` կենսաբանական պատերազմի մեթոդներ մշակելու համար։

Ավելի վաղ՝ ապրիլի 19-ին, Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նոր փաստաթղթեր էր տարածել՝ կապված Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների հետ։

Ինչպես երեկ տեղեկացրեց  «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնը, ՌԴ պաշտպանության նախարարությունը բացահայտել է Պենտագոնի փորձարկումների նոր մանրամասներ Խարկովի մարզի հոգեբուժարանում։

«Փորձարկվողների հիմնական կատեգորիան 40-60 տարեկան արական սեռի հիվանդների խումբն էր՝ ֆիզիկական հյուծվածության բարձր աստիճանով: ԱՄՆ-ին իրենց պատկանելությունը թաքցնելու համար, կենսաբանական հետազոտություններ կատարած փորձագետները ժամանել են երրորդ երկրների տարածքներով»։

«Լույսը» ներկայացրել է ծագումով Ֆլորիդայից Լինդա Օպորտոյի լուսանկարը, որն անմիջական մասնակցություն է ունեցել վերոնշյալ աշխատանքներին:

 

Արթուր Հովհաննիսյան