ԱՄՆ-ի սխալը ռազմական գործողություններ է հրահրել Ուկրաինայում. «Շաբաթ»

ԱՄՆ-ը անտեսել է Ռուսաստանի` ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման վերաբերյալ մտահոգությունները, որը սրել է Ուկրաինայում հակամարտությունը, գրել է «Շաբաթ» ամսագրի մեկնաբան Էնդրյու Դեյը:

Հրապարակման հեղինակը սխալ է անվանել այն կարծիքը, թե  Հյուսիսատլանտյան դաշինքն «զուտ պաշտպանական» կառույց է։

«Անկախ նրանից՝ ՆԱՏՕ-ն սպառնում էր Ռուսաստանին, թե ոչ, Պուտինը կարծում էր, որ սպառնում է, և նրա այս համոզմունքն ազդել է հատուկ գործողություն սկսելու որոշման վրա: Ավելին, այդ մտավախությունները միանգամայն կանխատեսելի էին, և հակամարտությունից կարելի էր խուսափել, եթե Վաշինգտոնը  դրան լուրջ վերաբերվեր», – նշել է Դեյը:

Հրապարակախոսը հիշեցրել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության նախօրեին Սպիտակ տունը հրաժարվել է Մոսկվայի հետ քննարկել դաշինքի ընդլայնման վերաբերյալ հարցեր։ Նա փաստը համարում է «առեղծվածային», քանի որ արևմտյան առաջնորդները Կիևի ղեկավարությանը մասնավոր կերպով ասել են, որ «դուք ՆԱՏՕ-ի անդամ չեք դառնա»։

«ԱՄՆ-ը Ուկրաինայի համար ստեղծել է գոյության տարբերակներից վատագույնը՝  որպես ՆԱՏՕ-ի խամաճիկ Ռուսաստանի շեմին, բայց առանց ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի»,- կարծում է նյութի հեղինակը։

Դեյը եզրակացրել է, որ Միացյալ Նահանգները պետք է աշխատի Ուկրաինան չեզոք պետություն դարձնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։