«Հանրապետական» խմբակցությունը շեշտեց, որ ՀՀ-ի համար ամենակարևոր ՕՐԱԿԱՐԳԸ ձևավորվել է Երևանի Ֆրանսիայի հրապարակում

ՀՀ ՇՄ Գյումրի համայնքի 2022 թվականի մայիսի 11-ի ավագանու հերթական նիստի 1-ին օրակարգը հաստատելուց մինչև 20-րդ ավագանու հերթական հաջորդ նիստի օրը նշանակելը, հարցերի քվեարկության ժամանակ «Հանրապետական» խմբակցության ավագանու անդամները քվեարկեցին ձեռնպահ։ Այս մասին տեղեկացնում է Գյումրի համայնքի ավագանու «Հանրապետական» խմբակցությունը։

«Հանրապետական» խմբակցությունը արժևորելով նիստի օրակարգում ընդգրկված հարցերի կարևորությունը՝ վերը նշված քվեարկությամբ շեշտեց, որ Հայաստանի համար ամենակարևոր ՕՐԱԿԱՐԳԸ ձևավորվել է Երևանի Ֆրանսիայի հրապարակում` համաժողովրդական պայքարի արդյունքում։