ՀՀԿ-ականների գլխավորած երթի մասնակիցները փակեցին Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկը՝ փողոցում նստելով

Երևանի Սասունցի Դավթի արձանից սկիզբ առաջ ՀՀԿ-ականների գլխավորած անհնազանդության երթը հասել է Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկ, որտեղ ցուցարարները շրջանաձև նստեցին փողոցում ու փակեցին ճանապարհը:

Նրանք վանկարկում են՝ «Արցախ», «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»:

Որոշ ժամանակ փողոցը փակ պահելուց հետո նրանք շարունակեցին երթը: Ոստիկանությունը չի խոչընդոտում:

Նշենք, որ այսօր ժամը 12-ին Երևանում չորս ուղղությունով անհնազանդության երթեր և ակցիաներ են մեկնարկել: Առաջին երթը մեկնարկել է Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ամփոփիչ հանրահավաք։