Արման Իսրայելյանը նշանակվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար

ՀՀ նախագահի հրամանագիր է ստորագրել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար նշանակելու վերաբերյալ։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը՝ Բրյուսել):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ը։