Փնթիներով զավթեցին երկիրը ու այդպես փնթի ու անատամ էլ «կառավարեցին»․Մարգարիտ Եսայան

Այսօրվա եւ՝ ցայսօր բոլոր երթերի ու հանրահավաքների մասին․

Ով տեսել ու ապրել է 88-ի զարթոնքը, ներքին կապ է զգում այս օրերի եւ 88-ի հետ․․։

Բազմահազարանոց երթերի մեջ մարդիկ խոսում են, զուգահեռներ անցկացնում, համեմատում եւ հուզվում․․․

Ով հիշում է 30 տարիների պատմությունը, երկրի անկախանալն ու Արցախի ազատագրումը, այսօր նույն զգացողություններն ունի․․․Հայի ոգին վերընձյուղվում է, հայի թոքերում նոր թթվածին է լցվում եւ նոր ավյունով է լցվում սիրտը․․․։

Սա կյանքի եւ հարատեւության նշան է․․

Ով տեսել ու ապրել է 90-ականների պատերազմն ու հաղթանակը, ներքին կապ է զգում այս օրերի եւ անցյալի միջեւ․․․ Ով ապրել է «ցուրտումութի» տարիներին, այսօր ներքին համոզմունք ունի, որ հիմա գնում է դեպի վերածնունդ ու լույս․․

Հ․Գ․Չէի ուզի հատուկ անդրադառնալ, բայց, կասեմ՝ մի տեղ կարդացի, թե երթերին եւ հանրահավաքներին գալիս են լավ ու մաքուր հագնված մարդիկ․․․ Եւ սա ներկայացվել էր թերություն, օրինակ էր բերվել փնթիի մուտքը Երեւան եւ փնթիությունը, կեղտոտ շորերը եւ դիշովիությունը ներկայացվել էր որպես արժանիք․․․ Բա ո՞նց չասեմ ՝ էդ խելքին եք, որ էս հալին եք, որ էսքան փնթիացրիք պետությունը․․․Փնթիությունն ու թափթփվածությունը երբեք լավ օրինակներ չեն․․․Ապացույց, որքան ուզեք՝ փնթիներով զավթեցին երկիրը ու այդպես փնթի ու անատամ էլ «կառավարեցին»․․․

Ապացույցների կարիք կա՞․․․ Չկա, նայեք ձեր շուրջը․․․

Եւս մեկ նկատառում՝ հաշվել սովորեք, սովորական թվաբանություն․․․․․

Հաշվեք-չհաշվեք՝ գնալու է, չկասկածեք․․․․

 

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից