Ռուսաստանի հարավի և կենտրոնի 11 օդանավակայանների աշխատանքի սահմանափակումը կշարունակվի

Ռուսաստանի հարավում և կենտրոնում գտնվող 11 օդանավակայանները մինչև մայիսի 13-ի ժամը 13.45-ը կշարունակեն աշխատել թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմով, տեղեկացրել է «Ռոսավիացիան»։

«Ժամանակավորապես սահմանափակված են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ»,- նշվել է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել ուղևորներ փոխադրել այլընտրանքային երթուղիներով՝ Սոչիով, Վոլգոգրադով, Միներալնիե վոդիով, Ստավրոպոլով և Մոսկվայով։

Երկրի մնացած օդանավակայանները շարունակում են աշխատել հաստիքային ռեժիմով։

«Ռոսավիացիան» դադարեցրել է Ռուսաստանի հարավի օդանավակայանների աշխատանքը՝ Ուկրաինայում իրավիճակի բարդացման հետ կապված։ Նախապես իշխանությունները թռիչքների սահմանափակման ռեժիմը նախատեսել էին մինչև մարտի 2-ը։ Հարավում մի շարք քաղաքների հետ օդային հաղորդակցության փակման համատեքստում ՌԵՈՒ-ն որոշել է գործարկման մեջ մտցնել հավելյալ գնացքներ։

Թռիչքների սահմանափակման ռեժիմի նախորդ երկարացումը կատարվել է ապրիլի 29-ին։ Այդ ժամանակ որոշվել էր սահմանափակել օդանավակայանների աշխատանքը մինչև մայիսի 7-ը։