ԵՄ-ը պատրաստվում է ընդլայնել գործակցությունն Ադրբեջանի հետ. ԵՄ դեսպան

Եվրամիությունը պատրաստվում է ընդլայնել էներգետիկ և առևտրային գործակցությունն Ադրբեջանի հետ: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԵՄ դեսպան Պետր Միխալկոն:

«Հարավային գազային միջանցքը շատ կարևոր համատեղ նախագիծ է: Էներգետիկ գործակցությունը պետք է էլ ավելի ընդլայնվի, ԵՄ-ը շահագրգռված է դրանում»,- ասել է Միխալկոն:

Նրա խոսքով՝ ԵՄ-ը նաև շահագրգռված է ընդլայնել Ադրբեջանի հետ առևտրային գործակցությունը:

«ԵՄ շուկան շարունակում է մնալ թիվ մեկը Ադրբեջանի համար: Ադրբեջանի արտահանման 51%-ը ուղղվում է եվրոպական շուկաներ: Համաձայն 2021թ. ցուցանիշների՝ մենք հասել ենք նախահամավարակային մակարդակին: Մենք ցանկանում ենք ընդլայնել առևտրային գործակցությունն Ադրբեջանի հետ, որպեսզի ադրբեջանական ապրանքները մուտք գործեն եվրոպական շուկաներ, և հույս ունեմ, որ նոր համաձայնագիրը կնպաստի դրան»,- ասել է Միխալկոն: