Քեզ ասում են՝ չես տիրապետում Արցախի հարցին, հպատակներդ ծափահարո՞ւմ են

ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քեզ ասում են՝ չես տիրապետում Արցախի հարցին, հպատակներդ ծափահարո՞ւմ են: Ինչի՞դ վրա են ծափահարում, որ 5000 երիտասարդ ե՞ս զոհել, թե՞ որ 9500 ք. կմ Հայրենիք ես հանձնել:

Միգուցե օկուպացված Հայաստանի համա՞ր են ծափահարում թրքահպատակներդ: Թե՞ Արցախն ամբողջությամբ ադրբեջանացնելու վրա եք էդպես ուրախացել:

Կեղծիքներդ այլևս չեն անցնում, ինչ որ պիտի «բացահայտեիր»` վաղուց արդեն պարզ ու ակնհայտ է:

Թուրքական խոսքը, կեղծիքը, դերասանությունը, մուտիլովշիկությունը Հայաստանի խորհրդարանում այլևս հանդուրժել չի կարելի:

Հայ ժողովուրդը չի մեռել, որ դու երկիրը կործանելուց հետո, դիշովի ծափահարություններ սարքես ԱԺ- ում»: