Ազգային-ազատագրական պայքարի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հասցնում Բաքվի վարչախմբի պարագլխին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է

«Այսօր արդեն ողջ Հայաստանով մեկ ծայր առած ազգային-ազատագրական պայքարի յուրաքանչյուր մասնակից իր բողոքի ձայնով նաև արժանապատվության հստակ ուղերձ է հասցնում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին՝ հենց այն թշնամուն, որին ընդամենը մի քանի օր առաջ թվում էր, թե Հայաստանը հանձնվել է և համակերպվել բարբարոսներին պարտվելու նվաստացուցիչ մտքի հետ։

Երևանի և Հայաստանի մնացյալ գյուղերի ու քաղաքների փողոցներում պայքարի ելած մարդիկ հավերժական Հայաստանի սուրբ տեսլականն իրենց մտքերում և սրտերում, հենց այսօրվանից են կրկին ցանում այն Հայաստանի սերմերը, որը ոչ միայն արժանապատիվ ապրելու, այլ նաև թշնամուն կրկին ծնկի է բերելու մայր Արաքսի ափերից մինչև Մռավի սեգ լեռներ ծածանվելիք մեր սրբազան եռագույնի ստվերի տակ»։