Լրագրող Վլադիմիր Սոլովյովը ժամանել է Մարիուպոլ

Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) լրագրող Վլադիմիր Սոլովյովն այցելել է Մարիուպոլ, hեռուստահաղորդավարը քաղաք է այցելել Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինի հետ, հղում անելով  «Սոլովյով Լայվ»-ի մամուլի ծառայությանը՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վլադիմիր Սոլովյովը և Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը շրջել են քաղաքով, այցելել Իլյիչի գործարան, Մարիուպոլի ծովային նավահանգիստ, փողոցներում զրուցել բնակիչների և ռուս զինծառայողների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։