Գառնիկ Չոլակյանը, առաջ անցնելով թուրք Մուստաֆա Էրդողանից, ծանրամարտի աշխարհի չեմպիոն է դարձել

Հունական Իրակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն այսօր նվաճել է առաջին մեդալը:

Տղաների 55 կգ քաշային կարգում 20-ամյա գյումրեցի ծանրորդ Գառնիկ Չոլակյանը երկամարտի 240 (108+132) կգ արդյունքով գրավել է առաջին տեղը և հռչակվել չեմպիոն: Նա 6 կիլոգրամով առաջ է անցել մեքսիկացի Խոսե Պերալտայից, 12-ով` թուրք Մուստաֆա Էրդողանից: