ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել Ուկրաինայում զինվորականների ներգրավման մասին

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել բանաձևի նախագիծ, որը երկրի նախագահին լիազորելու է տարբեր սցենարների դեպքում օգտագործել ԱՄՆ զինուժը Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Քինզինգերը։ Գրում է tvzvezda.ru-ն:

Նախագծի բացատրական գրառման մեջ քաղաքական գործիչն ընդգծել է, որ եթե իր նախաձեռնությունը հավանության արժանանա, ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը կկարողանա Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերն ուղարկել Ուկրաինայի տարածք՝ հնարավոր սցենարներին արձագանքելու համար։