Փաշինյանի «ժողովրդավարական» թիմն այսօր սեր է խոստովանում բռնություն գործադրող ոստիկաններին

Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, ոգևորված ոստիկանության այսօրվա անօրինական, բռի և բռնի գործողություններով ու անվայելուչ պահվածքով, ֆեյսբուքյան իր էջում ողջունել է նրանց և սիրո խոստովանություն արել համայն ոստիկանությանը՝ նրանց անվանելով կյանքեր։ «Ապրեք, կյանքեր, լավ գործ արեցիք։ Եկեք շնորհակալություն հայտնենք մեր պրոֆեսիոնալ ոստիկաններին»։ Փաստորեն սույն անձնավորության համար իր երկրի քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը, իր երկրի օրենքների վրա թքելն ու դրանք շրջանցելը բարձր պրոֆեսիոնալիզմի դրսևորում է, մի բան, ինչով արդեն չորս տարի շարունակ զբաղված է իր համակրած քպ-ական թիմը՝ երկիրը կործանման առաջ կանգնեցրած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այնքան «պրոֆեսիոնալ» են, որ այսօր պետական կառավարման բոլոր ինստիտուտները կաթվածահար են և միակ աշխատող կառույցները իրավապահ համակարգում են, այն էլ զուտ մեկ հոգու հլուհնազանդ ծառայելու, նրա հրահանգներն աներկբա կատարելու և նրա կյանքը պահպանելու համար, և ոչ թե պետության ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու։ Ահա, թե ինչ արժեքների կրող են իրականում նրանք, որոնք 2018 թվականին նույն ջանասիրությամբ քննադատում էին իրենց բերման ենթարկող ոստիկաններին և խոսում ժողովրդավարության, մարդու իրավունքների, ոստիկանական համակարգի բարեփոխման մասին։ Փուչիկը վաղուց է պայթել՝ մերկացնելով այս «նոր հայերի» դեմքը։
Նշենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ այսօր ժամը 14․00-ի դրությամբ 244 քաղաքացի բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի վայրերից։ Ոստիկանության մեքենաներ նստեցնելուց առաջ նրանց մի մասի նկատմամբ բռնություն է կիրառվել, անգամ ոմանք վնասվածքներ են ստացել, պատռել են քաղաքացիների հագուստը, վնասել մեկ քաղաքացու գլուխը։