Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե Երևանի որ փողոցներն են պարալիզացված

ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանը գրառում է արել, որով հայտնել է, թե Երևանի որ հատվածներն են փակ․«Այս պահին պարալիզացված են.
Պռոշյան-Հրազդանի կիրճ,
Բաղրամյան-Պռոշյան,
Տերյան
Աբովյան (Պլանի գլուխ)
Հերացի
Կորյուն-Հերացի-Խանջյան,
Սայաթ-Նովա-Չարենց,
Երվադ Քոչար-Վարդանանց,
Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար,
Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ,
Հաղթանակի կամուրջ:

Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ:

Սիրելի քաղաքացի, միացիր այս խմբերից մեկին, կամ ինքդ քեզ հարմար եղանակով դրսևորիր բողոքդ: Մի´ մնա տանը, դու´րս արի փողոց` այստեղ է որոշվում քո ճակատագիրը»։