Բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 189-ի․ ոստիկանություն

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ այդ գործողությունների ընթացքում ՀՀ ոստիկանությունն այս պահի դրությամբ բերման է ենթարկել 189 անձի։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):