Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։

Այս մասին «Արցախգազ» ՓԲԸ-ի հաղորդագրությունը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։

Ապրիլի 27-ին «Արցախգազ»-ը հայտարարություն էր տարածել, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև գործող գազալցակայանների աշխատանքը։