Իրանը դատապարտել է Կանադայում ու ԱՄՆ-ում բնիկների իրավունքների ոտնահարումը

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ​​ներկայացուցչի տեղակալը, Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում խստորեն քննադատել է Կանադայում և ԱՄՆ-ում բնիկ ժողովուրդների իրավունքների ոտնահարումը: Գրում է parstoday.com-ը:

Նշելով, որ մարդու իրավունքներին սպառնում են կեղծավորությունը, երկակի ստանդարտներն ու այդ հարցի քաղաքականուցումը, Զահրա Էրշադին հավելել է. «Երբ լուրերում խոսվում է բնիկների ու աֆրիկացիների իրավունքների խախտման մասին, մեղադրյալները միշտ Կանադան ու ԱՄՆ-ն են»:

Էրշադին անդրադարձել է վերոնշյալ երկու երկրների կողմից բնիկների իրավունքների ոտնահարման դեպքերին, և Կանադայի իշխանությունների կողմից բնիկների իրավունքների ոտնահարման պատմությանը, ներառյալ՝ բնիկների ցեղասպանությանն ու վերջերս հայտնաբերված զանգվածային գերեմաններին:

Անդրադառնալով ԱՄՆ-ի արդարադատության համակարգում տարածված համակարգային ռասիզմին, Էրշադին նշել է. «ԱՄՆ-ում բնիկների երեխաները տեղափոխվում էին իրենց ընտանիքներից հեռու գտնվող դպրոցներ, որտեղ նրանք զգում էին, որ իրենց ապրելը մեղք է:

Նա ընդգծել է, որ այդ հանցագործությունների հեղինակները չպետք է մոռացվեն, և բնիկների կապակցությամբ արդարությունը պետք է իրականացվի: