Ալիևը հայտարարել է մայիսի սկզբին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին. ՏԱՍՍ

Երևանի և Բաքվի ներկայացուցիչները հնարավոր է հանդիպեն Բրյուսելում՝ մայիսի սկզբին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին Բաքվում կայացած միջազգային համաժողովում հայտարարել է Ալիևը։

«Մայիսի սկզբին Բրյուսելում նախատեսվում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում»,-ասել է նա։