ՊԲ հրամանատարն ու ԿԽՄԿ ԼՂ առաքելության ղեկավարը քննարկել են հումանիտար հարցեր

Ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի  միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի  գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի  հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:

Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի  և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել  առաքելության գործունեությանը աջակցելու համար: