Բրիտանիան դիվերսիաների մասնագետներ է նետել Լվովի շրջան. աղբյուր

Մեծ Բրիտանիան հատուկ օդային ծառայության (Special Air Service — SAS) դիվերսիոն և պարտիզանական պատերազմի մասնագետներից բաղկացած առնվազն երկու խումբ է նետել Լվովի շրջան՝ Ուկրաինայի զինված ուժերի բանակային ավիացիայի օդային բրիգադի գտնվելու վայր։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցը՝ հղում կատարելով Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրների տեղեկատվությանը։

«Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի Հերեֆորդ քաղաքից, որտեղ գտնվում է հատուկ օդային ծառայության շտաբը, տեղափոխվել է զինվորականների առնվազն երկու խումբ, որոնք տեղակայվել են Լվովի մարզի Բրոդի բնակավայր՝ Ուկրաինայի զինված ուժերի բանակային ավիացիայի 16-րդ առանձին բրիգադի տարածքում։ Մեկ խմբի կազմը մոտավորապես 8-10 հոգի է»,- ասել է աղբյուրը։

Նա պարզաբանել է, որ խոսքը դիվերսիոն և պարտիզանական գործունեության ոլորտի մասնագետների, ինչպես նաև թշնամական տարածքում աշխատանքի համար գործակալներ հավաքագրելու և պատրաստելու մասին է։

«Սա սովորական հատուկ ջոկատային չէ, սրանք ինտելեկտուալներ են, յուրաքանչյուր խմբում միշտ կա գաղափարախոս, կարելի է ասել՝ պրոֆեսոր, իսկ մնացածը նեղ մասնագետներ են»,- հավելել է Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցը:

Նրա խոսքով, մարտական ​​գոտիներում հատուկ օդային ծառայության մասնագետներն ավելի հաճախ աշխատում են «Սպիտակ սաղավարտների» և այլ մարդասիրական կազմակերպությունների բուժաշխատողների քողի տակ։