Ապրիլի 25-ից սկսելու ենք ակտիվ գործողությունների շրջան. Վանեցյան

«Մենք ամսի 25-ից սկսելու ենք ակտիվ գործողությունների շրջան»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, պատգամավոր Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին նա հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ գիշերելով Ազատության հրապարակում։

Բողոքի գործողությունների մասին նա մանրամասներ չհայտնեց։

«Խնդրում եմ մեր քաղաքացիներին միանալ պայքարին, դուրս գալ պայքարի, թող իրենց բակում ակցիա անեն, անմասն չմնան համաժողովրդական պայքարից»,-ասաց նա։